Թալինի ոստիկանները բացահայտել են Արտենի գյուղում կատարված բնակարանային գողությունը
Ոստիկանության Թալինի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արթիկ քաղաքի 39-ամյա մի բնակիչ Արտենի գյուղում բնակարանային գողություն է արել:
Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո, օգոստոսի 18-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Թալինի բաժին:
Պարզվել է` նա օգոստոսի 9-ին, ժամը 20-ի սահմաններում, Արտենի գյուղի մի տնից հագուստ և օծանելիք է գողացել:
Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է: Տուժողից ընդունվել է հաղորդում:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: