Բաժիններ՝

Սահմանադրական և վճռաբեկ դատարանների միավորման ջատագովներն ակնհայտորեն պատկերացում չունեն սահմանադրական դատարանի դերի մասին. Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սահմանադրական և վճռաբեկ դատարանների միավորման ջատագովներն ակնհայտորեն պատկերացում չունեն սահմանադրական դատարանի դերի և դատական քաղաքականության մշակման գործում վերջինիս դերակատարության մասին։

Միգուցե զավեշտալի է մեկնաբանել մասնագիտական տկարամտությամբ կամ առանց մասնագիտական գիտելիքների և միայն անձի պաշտամունքի հիմքով սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում հայտնված որոշ այլասերունդների փառակալած մտքերը, բայց լուռ հետևել այդ կազմաքանդան պրոցեսին նույնպես անհնար է։

1․ ՀՀ սահմանադրական դատարանը արդարադատություն է իրականացնում պետական իշխանության բոլոր մարմինների նկատմամբ, և նրա գործունեությունն ընդգրկում է պետական իշխանության ինչպես իրավաստեղծ, այնպես էլ իրավակիրառ գործունեության ոլորտները:

2. ՀՀ սահմանադրական դատարանի գործունեության նպատակակետը ոչ միայն անձի իրավունքի, այլև դատական պրակտիկայի սահմանադրականացումն է:

3․ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներն ուղղակիորեն ազդում են վճռաբեկ դատարանի ֆունկցիոնալ գործողությունների վրա, ու կարող են այդ գործողությունները վերանայելու հիմք հանդիսանալ:

4. Սահմանադրական դատարանի որոշումները սահմանադրականության ողջ համակարգի ձևավորման նորմատիվային հիմքն են։

Հասկանում եմ, որ սրանք ձեր կարճամտությանը հասու չեն, բայց հարցադրումներ ունեմ ձեզ պարոնայք ռուստամբադասյաններ ու դանիելիոաննիսյաններ․

1․ Չեք գտնու՞մ ձեր սրտի ՍԴ դատավորների թեկնածուներին, որ քաղաքական պատվեր կատարեն,
2. Նպատակադրվել եք մինչև վերջ կազմաքանդե՞լ դատաիրավական համակարգը,
3․ Մտածե՞լ եք առհասարակ առաջին ատյան, վերաքննիչ, վճռաբեկ ու սահմանադրական դատարանների միավորման և վերջինիս անսահմանափակ լիազորություններ վերապահելու մասին:

Տո դուք սկի կես էջանոց իրավական ակտի նախագիծ չեք կարողանում մինիմալ սխալներով մշակել, մայր օրենքի նախագիծ ո՞նց եք կազմելու»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս