«Ես գոհ եմ Գլխավոր շտաբի և անձամբ Յուրի Խաչատուրովի կատարած աշխատանքից». Սերժ Սարգսյան

«Ուզում եմ հիշեցնել, որ մինչ Մոսկվայի հանդիպումն արդեն հայտարարվել էր հրադադարի ռեժիմ: Ճիշտ է, որ 100 տոկոսանոց այն չէր պահպանվում, բայց այնուհանդերձ, հայտարարվել էր հրադադարի ռեժիմ: Եթե ձեզ մանրամասն է հետաքրքրում, կարող եմ մի փոքրիկ մանրամասն ասել»,- այսօր ապրիլյան պատերազմի վերաբերյալ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ներկայացնելով, թե ինչպես է կայացվել 2016թ. Մոսկվայում հանդիպման որոշումը:

«Ինձ զանգահարել է գեներալ Խաչատուրովը և ասել, որ իրեն զանգահարել է Ռուսաստանի ԳՇ պետը և ասել, որ ադրբեջանցիները պատրաստ են հանդիպելու և խոսելու հրադադարի թեմայով: Նրան Խաչատուրովը ասել է՝ որոշ ժամանակ հետո ձեզ կպատասխանեմ, և պատասխանել է, որ՝ այո, ինքը պատրաստ է հանդիպման՝ Թբիլիսիում: Ինչո՞ւ Թբիլիսիում, որովհետև Թբիլիսին շատ մոտ է, և կարճ ժամանակում ռազմական գործողությունները վերսկսելուց հետո նա կարող է հասնել Հայաստան, որովհետև ակնհայտ է, չէ՞, որ ԳՇ-ն է ղեկավարում ամբողջ ռազմական գործողությունները: Իմիջիայլոց, պետք է ասեմ, որ արել է շատ լավ, ես գոհ եմ, ընդհանուր առմամբ, ԳՇ կատարած աշխատանքից և անձամբ Յուրի Խաչատուրովի կատարած աշխատանքից: Նրան պատասխանել են, որ ադրբեջանցիները չեն ցանկանում հանդիպել Թբիլիսիում, ցանկանում են հանդիպել Մոսկվայում: Ակնհայտ է՝ ինչու, որովհետև ցանկացած պայմանավորվածություն կարիք ունի միջնորդի երաշխավորության: Կարծում եմ՝ այդ պատճառով են նրան ասել, և գեներալ Խաչատուրովը մեկնել է Մոսկվա»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս