Բաժիններ՝

ՊՍԺ-ն պատմության մեջ առաջին անգամ ՉԼ եզրափակիչում է

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում մրցեցին Ֆրանսիական ՊՍԺ-ն և գերմանական «Լայպցիգ»-ը:

Ֆրանսիայի բազմակի չեմպիոնը 13-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը: Աչքի ընկավ Մարկինյոն: Այնուհետ` առաջին կեսի վերջնամասում Անխել դի Մարիոն խփեց ՊՍԺ-ի երկրորդ գնդակը, իսկ 56-րդ րոպեին Խուան Բերնատ Վելասկոն հեղինակեց իր թիմի երրորդ գնդակը: ՊՍԺ-ն այս հաղթանակով դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, այն էլ իր պատմության մեջ առաջին անգամ:

Կիսաեզրափակչի մյուս խաղում օգոստոսի 20-ին կմրցեն «Լիոն»-ը և «Բավարիա»-ն: Այդ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Եզրափակիչը կկայանա օգոստոսի 23-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս