Բաժիններ՝

«Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչը դժգոհ է «Ալաշկերտ»-ի հետ խաղից

Հայաստանի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանիան գոհ չէ «Ալաշկերտ»-ի հետ խաղից:

«Ուրախ եմ չեմ գրանցված արդյունքից, սակայն թիմը մեծ աշխատանք կատարեց: Առաջին կեսում մենք մեկ սխալ թույլ տվեցինք: Սակայն դարպասապահը պաշտպանեց դարպասը: Եվ միայն դրանից հետո թիմը կարողացավ հասկանալ խաղի մեր մոդելը»,- խաղից հետո ասել է մարզիչը:

Կամպանիայի կարծիքով` իր թիմը ուներ այն պահերը, որոնք օգտագործելու դեպքում կարող էր հաշվի մեջ առաջ անցնել: «Մեզ համար երկրորդ խաղակեսը շատ բարդ ստացվեց, քանի որ Սարգիսը երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց»,-ասել է մարզիչը:

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգան մեկնարկեց «Ալաշկերտ»- «Արարատ-Արմենիա» խաղով, որտեղ այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս