Ժողովուրդների ինքնորոշումը մեր՝ «5 աստղ շարժման» հիմնարար արժեքներից է. Ալբերտո Աիրոլա
Իտալիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածության վերաբերյալ լսումների ժամանակ Իտալիայի իշխող կոալիցիայի մաս կազմող «5 աստղ շարժման» սենատոր Ալբերտո Աիրոլան հարցուպատասխանի ավարտին անդրադարձել է ժողովուրդների ինքնորոշմանը:
«Ուզում էի ուղղակի ասել, որ ժողովուրդների ինքնորոշումը մեր՝ «5 աստղ շարժման» հիմնարար արժեքներից է, և ձեզ կասեմ, որ որպես իտալացիներ՝ մենք ևս կարիք ունենք խաղաղության, ոչ միայն՝ գազի և բենզինի»,- նշել է Ալբերտո Աիրոլան:
Լսումները կայացել են օգոստոսի 6-ին: Իտալական կողմի հրավերով լսումներին մասնակցել է Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը: