Forbes-ը կազմել է ամենաբարձր եկամուտներ ունեցող ռուսաստանցի աստղերի վարկանիշը

Forbes հանդեսը կազմել է Ռուսաստանի շոու բիզնեսի այն աստղերի վարկանիշը, որոնք ամենաբարձր եկամուտներն ունեն 2020 թվականին: Հրատարակության ցուցակի առաջին տեղն զբաղեցրել է երգիչ եւ RTVI հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Սերգեյ Շնուրովը՝ «Լենինգրադ» խմբի հետ: Նրա եկամուտները գնահատվում են 8,8 մլն դոլար: Նրան հաջորդում են երգիչներ Եգոր Կրիդը եւ Դիմա Բիլանը: Նրանց եկամուտները, ըստ Forbes-ի գնահատումների, կազմում են համապատասխանաբար 6,9 մլն դոլար եւ 6,8 մլն դոլար:

Վարկանիշի չորրորդ հորիզոնականն զբաղեցրել է ռեփ-կատարող Բաստան (իսկական անունը՝ Վասիլի Վակուլենկո)՝ 6,6 մլն դոլարով: Հինգերորդ դիրքում տեղ է զբաղեցրել երգիչ Ֆիլիպ Կիրկորովը՝ նույնպես 6,6 մլն դոլարով, իսկ վեցերորդում երգչուհի Պալինա Գագարինան է: Հրատարակության տվյալներով՝ արտիստուհին վաստակել է 6,4 մլն դոլար: Յոթերորդ տեղում «Բի-2» խումբն է՝ 6 միլիոն դոլար եկամուտով: Նրան հաջորդում են Գրիգորի Լեպսը (նրա եկամուտը, հրատարակության տվյալներով, կազմում է 5,3 մլն դոլար) եւ Տիմոտին (Տիմուր Յունուսովը): Առաջին տասնյակը եզրափակում է հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտը: Forbes-ը Տիմոտիի եւ Ուրգանտի եկամուտները գնահատել է 5,1 մլն դոլար:

Նաեւ ցուցակում տեղ են գտել երաժիշտ Սերգեյ Ժուկովը («Ռուկի վվերխ»), երգիչներ Նիկոլայ Բասկովը եւ Սերգեյ Լազարեւը, հումորիստ եւ երգիչ Ալեքսանդր Ռեւան, դերասան եւ շոումեն Դմիտրի Նագիեւը, երգիչ Ստաս Միխայլովը, հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինը, երգիչ Վալերի Մելաձեն եւ երգչուհի Zivert-ը (իսկական անունը՝ Յուլյա Զիվերտ): Forbes-ը նշել է, որ կազմած ցուցակի բոլոր անձանց եկամուտները միջին հաշվով 12,5 տոկոսով բարձր կլինեին, եթե չլիներ զանգվածային միջոցառումների անցկացման արգելքը: Այն սահմանվել էր կորոնավիրուսային համավարակի պատճառով: Աստղերի եկամուտները հաշվել են անցյալ տարվա մայիսի 1-ից մինչեւ ընթացիկ տարվա ապրիլի 30-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին

Տեսանյութեր

Լրահոս