Բաժիններ՝

Բիլի Այլիշի նոր հոլովակը միլիոնավոր դիտումներ է հավաքել մի քանի ժամվա ընթացքում

Ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը Ցանցում ներկայացրել է իր նոր երգը՝ «My future»-ը, եւ YouTube-ում հրապարակել դրա անիմացված հոլովակը, որն ստեղծվել է ռեժիսոր Էնդրյու Օնորատոյի կողմից:

«Մենք այդ կոմպոզիցիան գրել ենք կարանտինի ամենասկզբում,-պատմել է Այլիշը:-Այն իսկապես շատ անձնական է եւ հատկապես ինձ համար: Երբ մենք աշխատում էինք դրա վրա, իմ գլխում մտքեր էին հույսի, ուրախության եւ ինքնազարգացման մասին»:

Դանդաղ եւ մեղեդային բալլադում երգչուհին պատմում է այն մասին, որ սիրահարված է իր ապագային եւ չի կարող սպասել դրա հետ հանդիպմանը:

Ռելիզի պահից մի քանի ժամվա ընթացքում հոլովակը YouTube-ում հավաքել է գրեթե 4 միլիոն դիտում եւ 1 միլիոն լայք:

«My future» երգն առաջին աշխատանքը դարձավ այն բանից հետո, երբ Բիլի Այլիշը ներկայացրեց «No time to die» սինգլը, որը խորագրային թրեք դարձավ Ջեյմս Բոնդի մասին «Մեռնելու ժամանակը չէ» նոր ֆիլմի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս