«Իսպանիայում վախենալու է: Ինչո՞ւ չենք կարող խաղալ «Բարսելոնայի» դեմ Պորտուգալիայում». «Նապոլիի» նախագահ
«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը կարծում է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնայի» դեմ խաղը պետք է անցկացվի չեզոք խաղադաշտում:
«Իսպանիայում վախենալու է: Ինչո՞ւ չենք կարող խաղալ «Բարսելոնայի» դեմ Պորտուգալիայում»,- Դե Լաուրենտիսի խոսքերն է մեջբերում El Chiringuito հեռուստաընկերության թվիթերյան էջը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈՒԵՖԱ-ն պլանավորում է Չեմպիոնների լիգայի «Բարսելոնա» – «Նապոլի» հանդիպումն անցկացնել ոչ Բարսելոնայում՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնա» – «Նապոլի» պատասխան հանդիպումը նախատեսված է օգոստոսի 8-ին: Առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը