Բաժիններ՝

«Ըստ տրամաբանության՝ մենք պետք է հաղթենք Չեմպիոնների լիգան»․ «Ատլետիկոյի» նախագահ

«Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն կիսվել է Չեմպիոնների լիգայի խաղարկության փլեյ-օֆֆում ակումբի խաղի վերաբերյալ սպասումներով:

– Արդյո՞ք «Ատլետիկոն» հաջողություն ուներ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, այն իմաստով, որ նրանց բաժին հասավ հեշտ մրցակից։

– «ՌԲ Լայպցիգը» շատ լավ թիմ է, ինչպես «Լիվերպուլը»: Ի՞նչ եղավ «Լիվերպուլի» հետ: Ի՞նչ պատահեց «Չելսիին»  «Բարսելոնայի» հետ: Սրանք բոլորը հիանալի թիմեր էին, որոնց միջով անցանք:

Այո, ես չեմ կարծում, որ «Լայպցիգը» գտնվում է նույն մակարդակի վրա, ինչ «Չելսին», «Բարսելոնան» կամ «Ռեալը», որոնց հետ մենք բախվել ենք տարիների ընթացքում:

Բայց մենք չենք կարող բավարարվել, քանի որ ամեն ինչ կարող է այլ կերպ շրջվել:

– Ի՞նչ կարծիքի եք «Լայպցիգի» մասին:

– Մենք հաստատ կարող ենք հասնել կիսաեզրափակիչ: Բայց մարդկանց ասվածի և ֆուտբոլում տեղի ունեցողի միջև տարբերություն կա: Ինչպես դրական, այնպես էլ բացասական առումով:

– Արդյո՞ք «Լիվերպուլի» նկատմամբ տարած հաղթանակը համեմատելի է տիտղոսը նվաճելու հետ:

– Ոմանք ասում են, որ այն թիմը, որը նոկաուտի է ենթարկում հաղթողին, դառնում է Եվրոպայի չեմպիոն: Մենք հենց դա արեցինք: Տրամաբանորեն, մենք պետք է նվաճենք Չեմպիոնների լիգան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս