Բաժիններ՝

«Միլանի տաճար տեղափոխելը ավելի հեշտ է, քան Մեսսիին «Ինտերի» համար ստորագրելը»․ Կոնտե

«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն գնահատել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին տեղափոխելու հավանականությունը:

Մասնագետին հարցրել են, թե ինչն է նախընտրելու՝ ձեռք բերել Մեսսիի՞ն, թե՞ չորս խաղացողներ՝ յուրաքանչյուրը՝ 50 միլիոն եվրո արժողությամբ:

«Կարծում եմ, որ երկու սցենարներն անհասկանալի են: Ես հանդես եմ գալիս իմ խաղացողների օգտին, քանի որ նրանք ամեն ինչ տալիս են, ես կարող եմ դա երաշխավորել:

Միլանի տաճար տեղափոխելը ավելի հեշտ է, քան Մեսսիին «Ինտերի» համար ստորագրելը»,- ասել է Կոնտեն:

Միլանի տաճարը Եվրոպայում ամենամեծերից մեկն է: Տաճարի ընդհանուր երկարությունը 158 մետր է, գմբեթի բարձրությունը` 106.5 մ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031