Բաժիններ՝

«Նեյմարը զգում է, որ ժամանակն է դառնալ մեկը, ով կարող է հեշտությամբ նվաճել երկու կամ երեք «Ոսկե գնդակ»»․ Ռիվալդո

Բրազիլիայի և «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան, 1999 թվականի «Ոսկե գնդակի» հաղթող Ռիվալդոն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի մասին:

«Նեյմարին այժմ գովում են ֆուտբոլի վրա կենտրոնանալու համար: Նա կարծես ճիշտ ուղու վրա է, և սա լավ նորություն է ՊՍԺ-ի համար Չեմպիոնների լիգայի վերսկսմանն ընդառաջ:

Նեյմարն արդեն 28 տարեկան է, ուստի նա, հավանաբար, զգացել է, որ ժամանակն է ամեն ինչ հավաքել՝ դառնալու այն նույն ֆուտբոլիստը, ով կարող էր հեշտությամբ նվաճել երկու կամ երեք «Ոսկե գնդակ»:

Ֆուտբոլիստի համար հեշտ չէ կենտրոնանալ բացառապես ֆուտբոլի վրա, երբ շուրջն այդքան աղմուկ  կա: Բայց հիմա Նեյմարը կարծես ավելի շատ վերահսկում է իր պահվածքը, նա նորությունների մեջ է հայտնվում միայն դաշտում ունեցած նվաճումների պատճառով, ինչն ինձ ուրախացնում է:

Ես Նեյմարի մեծ երկրպագու եմ և ցանկանում եմ, որ նա լավագույնը լինի աշխարհում: Ես հավատում եմ, որ դա կարող է պատահել, եթե նա կարողանա պահպանել իր նոր վերաբերմունքը, քանի որ այժմ նա հստակ ճիշտ ուղու վրա է»,- գրել է Ռիվալդոն Betfair-ի համար սյունակում:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակ» 2020-ը չեղարկվել է COVID-19 համաճարակի հետևանքով առաջացած բացառիկ հանգամանքների պատճառով:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս