«Ռեալն» աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ապրանքանիշն է
Բրիտանական Brand Finance խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդերի վարկանիշը:
Ցանկի առաջին հորիզոնականը, ինչպես նախորդ տարի, զբաղեցրել է «Ռեալը», չնայած նրա ապրանքանիշի արժեքն ընկել է 1.846 միլիարդ դոլարից մինչև 1,572 միլիարդ դոլար: Վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել է «Բարսելոնան», որի ապրանքանիշի արժեքը կազմել է 1,565 միլիարդ դոլար: Երրորդը «Մանչեսթեր Յունայթեդն» է (1,456 միլիարդ):
Աշխարհի ամենաթանկ ակումբների թոփ 10-ը.
1(1)- «Ռեալ Մադրիդ» (1,572 միլիարդ դոլար)
2 (3)- «Բարսելոնա» (1,565 միլիարդ)
3 (2)- «Մանչեսթեր Յունայթեդ» (1.456 միլիարդ)
4 (6)- «Լիվերպուլ» (1,398 միլիարդ)
5 (5)- «Մանչեսթեր Սիթի» (1,245 միլիարդ)
6 (4)- «Բավարիա» (1.169 միլիարդ)
7 (8)- ՊՍԺ (1.071 միլիարդ)
8 (7)- «Չելսի» (1,051 միլիարդ)
9 (10)- «Տոտենհեմ» (868 միլիոն)
10 (9)- «Արսենալ» (796 միլիոն)
2019 թվականի վարկանիշում ակումբի դիրքը նշված է փակագծերում:
Սիրարփի Աղաբաբյան