Բաժիններ՝

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի թագավորին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավորության թագավոր Մուհամմադ Վեցերորդին՝ երկրի ազգային տոնի՝ Գահակալության օրվա կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանը մասնավորապես վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Մարոկկոյի միջև համագործակցությունը կարձանագրի զգալի առաջընթաց՝ ի շահ երկու ժողովուրդների:

Նախագահը Մուհամմադ Վեցերորդին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Մարոկկոյի ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031