ԱՊՀ երկրների առաջին խաղերը կարող են հետաձգվել
ԱՊՀ երկրների առաջին խաղերի կազմակերպիչները երրորդանգամ քննարկում են միջոցառումը հետաձգելու տարբերակը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Ցանկություն կա այս անգամ միջոցառումըկազմակերպել և անցկացնել առաջիկա հոկտեմբերին։ Սկզբում նախատեսված էր օգոստոսին, ապա ՝սեպտեմբերին։ Մարզահանդեսը պետք է դառնար առաջին միջազգային սպորտային իրադարձությունըՌուսաստանում ՝ համավարակից հետո։
Հուլիսի 6–ին տեղի ունեցած ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտիպետական կառավարման մարմինների ղեկավարների հեռավար խորհրդակցության ժամանակ ՀՀ ԿԳՄՍ–ից հայտնել են, որ համաճարակի պատճառով Հայաստանի մարզիկները չեն մասնակցի միջոցառմանը։
Նախնական տվյալներով սպասվում է 11 երկրների 14 – 23 տարեկան ավելի քան 2, 5 հազար պատվիրակների մասնակցություն։ Մրցասպարեզներում պայքար կմղվի 21 մարզաձևերում խաղարկվող 284 մեդալների հավաքածուի համար։
Մրցումները տեղի կունենան 15 մարզահամալիրներում։
Խաղերի անցկացման գաղափարը պատկանում է ՌԴ –ին։ Առաջարկն արվել է դեռևս 2018թ․սեպտեմբերի 28 –ին, Դուշանբեում տեղի ունեցած ԱՊՀ երկրների նիստում։