
Քեյնը կարող է «Մանչեսթեր Յունայթեդին» դարձնել Պրեմիեր լիգայի տիտղոսի հավակնորդ. փորձագետ

«Արսենալի» նախկին կիսապաշտպան, իսկ այժմ՝ փորձագետ Փոլ Մերսոնը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է փորձի ձեռք բերել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին:
«Եթե «Յունայթեդը» գնի Քեյնին և կենտրոնական պաշտպանին՝ Հարի Մագուայերին միանալու համար, նրանք հաջորդ տարի մեծ խաղացողներ կդառնան: Պետք չէ մոռանալ, որ նոր մրցաշրջանը կսկսվի կարճատև ընդմիջումից հետո, ուստի կարևոր է լավ մեկնարկ ունենալ: Եթե հաղթես առաջին հինգ կամ վեց հանդիպումները, ապա կհավակնես տիտղոսին:
Թիմերը կարող են շատ արագ դուրս գալ մրցավազքից: «Մանչեսթեր Սիթին» ավելի լավն է դառնալու, «Չելսին» շարունակում է առաջընթաց գրանցել, և նույնը կարելի է ասել նաև «Յունայթեդի» մասին: Դուք ամեն ինչ տեսաք անցած մրցաշրջանում, երբ չեմպիոն դարձավ «Լիվերպուլը»: «Սիթին» մի քանի անգամ ձախողվեց, և մրցավազքն ավարտվեց նոյեմբերին»,- Մերսոնի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը