Կենտրոն վարչական շրջանի զբոսայգիներում արձանագրվել են դիմակ չկրելու դեպքեր․ ԲԸՏՄ
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներնայսօր Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի զբոսայգիներումվերահսկել են, թե ինչպես են քաղաքացիները կատարում դիմակ կրելու, առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն պահպանելու, մարդկային կուտակումներ չառաջացնելու հակահամաճարակային կանոններիպահանջները։
«Տեսչական մարմնի մասնագետների կողմից զբոսայգիներումկատարված մշտադիտարկումների արդյունքները փաստել են, որ խախտումները և թերություններն օրեցօր պակասումեն․ մարդկային կուտակումներ չեն արձանագրվել, այնուամենայնիվ գրանցվել են դիմակը թերի կրելու դեպքեր, տեսուչների ցուցումով խախտումները նույն պահին վերացվել են։
Հայտնաբերվել էդիմակչկրելու 3 դեպք`անձանցից 2-ը ներկայացրել են քրոնիկ հիվանդության փաստը հաստատող բժշկական համապատասխան փաստաթուղթ (ՀՀ պարետի որոշման համաձայն՝ վերջինիս առկայության դեպքում անձը հանրային բաց տարածքներում կարող է դիմակ չկրել), իսկ մեկ անձի նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն։
Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումներիշրջանակումՏեսչական մարմնի տեսուչները կտորե դիմակ կրող քաղաքացիներին տրամադրել են եռաշերտ բժշկական դիմակներ,կատարել իրազեկման, բացատրական աշխատանքներ և հիշեցրել, որ յուրաքանչյուր ոքպարտավոր է պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները։
Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված խստացված ստուգայցերն ու մշտադիտարկումներն իրականացվում են ամեն օրմայրաքաղաքում և ՀՀ մարզերում»,- ասված է հաղորդագրության մեջ։