
«Ուրարտու»-ն հաղթել է «Վան»-ին ընկերական խաղում

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմն առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել բարձրագույն խմբի ուղեգիր նվաճած «Վան»-ի հետ: «Ուրարտու»-ն առավելության է հասել 3:2 հաշվով: Տան տերերից աչքի են ընկել Գրիգորյանը, Գուզը և Կոբզարը: «Վան»-ից էլ գոլերը խփել են Գաբան և Մնացականյանը:
Հուլիսի 25-ին «Ուրարտուն» ուժերը կչափի «Գանձասար-Կապանի» հետ, այդ խաղը կմեկնարկի 18։00-ին։
Հուլիսի 30-ին էլ «Ուրարտուի» մրցակիցը կլինի ԲԿՄԱ-ն, այժմ հստակեցվում է խաղի մեկնարկի ժամը։