Ռոնալդուն և Իմոբիլեն կրկնել են Ա սերիայի ռեկորդը
Հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուն և Չիրո Իմոբիլեն «Յուվենթուս»-«Լացիո» խաղից հետո (2:1) գլխավորում են Սերիայի Ա ռմբարկուների ցանկը։
Երկու ֆուտբոլիստներն էլ ունեն 30-ական գոլ: Հետաքրքիր է, որ երկու ֆուտբոլիստներն այս մրցաշրջանում իրացրել են 12 տուգանային հարված (11-մետրանոց)՝ կրկնելով մեկ մրցաշրջանում ամենաշատ 11-մետրանոց հարվածներ իրացնելու ռեկորդը։
Նախկինում այն պատկանում էր Ջուզեպպե Սինյորիին, ով 1995/96 մրցաշրջանում իրականացրել էր նույն քանակի տուգանայիններ։
Սիրարփի Աղաբաբյան