Ինչո՞ւ է Հայաստանի ԱԳՆ-ն թաքցրել պայմանավորվածությունը․ պատասխանում է ԱԳՆ խոսնակը

«ԱԳՆ-ն տեղեկատվություն չի ունեցել»,- այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ էր ՀՀ ԱԳՆ-ն թաքցնում, որ հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորրը պայմանավորված էր Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ներկայացուցիչների միջև  պայմանավորվածությամբ՝ Աննա Նաղդալյանն ասաց, որ չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը։

«ԱԳՆ-ն նման հայտարարություն կամ նման հայտարարություն չանելու մասին բան չի ասել, պարզապես ԱԳՆ-ն նման տեղեկատվություն չի ունեցել, որպեսզի այն թաքցնի»,- ասաց Նաղդալյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս