Ժամ առ ժամ առավել կարևոր է դառնում մեր զինված ուժերի ավագ սպայական կազմի կողքին կանգնելը. Արթուր Դանիելյան

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ չի մասնակցելու ձևական բնույթ կրող բանակցային գործընթացներին: Սրանք, ըստ էության, փորձում են անցնել հաջորդ փուլ և իրագործել այն ամենը, ինչը իրենց խոստացվել էր Փաշինյան-Մնացականյան զույգի կողմից:

Հաջորդ փուլում նրանք փորձելու են փոխել բանակցային ձևաչափը և սեղանի շուրջ բերել Փաշինյան-Մնացականյան զույգի կողմից նախապես լեգիտիմացված, այսպես կոչված, «ադրբեջանական համայնքի ղեկավարին»: Սրան զուգահեռ ԱՄՆ կոնգրեսում պատմության մեջ ամենահակահայկական բանաձևն են մտցնում օրակարգ, բանաձև, որը պետք է ստիպի որոշ երկների հետ ընդունել իբր թե ստիպողաբար տեղահանվածներին:

Ժամ առ ժամ առավել կարևոր է դառնում մեր զինված ուժերի ավագ սպայական կազմի կողքին կանգնելը: Պետք է ամենվճռական ու անհանդուրժող կերպով պաշտպանենք նրանց, ովքեր կարող են այս ամենի դեմն առնել, և այդ մարդիկ հայկական պետությունների գեներալիտետն են: Ու դա պետք է անել հենց մայրաքաղաքում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031