Բաժիններ՝

«Բիելսա․․․ չկա մեկ այլ նման մարզիչ»․ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան շնորհավորել է «Լիդսին» Պրեմիեր լիգա հասնելու կապակցությամբ:

«Բիելսան ազդել է հազարավոր և միլիոնավոր խաղացողների վրա: Ես բախտ ունեցա, առիթ ունեցա հանդիպել և զրուցել նրա հետ: Հաշվի առնելով նրա պահվածքը, նրա աշխատանքային էթիկան, նրա ֆուտբոլի առանձնահատուկ խաղը…

Չկա այլ մարզիչ, ով կարող է խաղալ այնպես, ինչպես խաղում է նա: Ոչ ոք չի կարող ընդօրինակել նրան, ոչ էլ փորձել: Անգլիական ֆուտբոլի համար շատ լավ կլինի նրա՝ Պրեմիեր լիգայում հայտնվելը, դա իմ անձնական կարծիքն է:

Ես կցանկանայի շնորհավորել ոչ միայն Մարսելո Բիելսային, այլ «Լիդսի» ամբողջ թիմին: Սա պատմական ակումբ է, որը վերադառնում է 16 տարի անց: Հիանալի կլինի նրանց հետ խաղալ իրենց մարզադաշտում:

Նրանք բացառիկ աշխատանք են կատարել: Հոգեբանորեն դժվար էր անցած մրցաշրջանից հետո, երբ նրանց մի քիչ պակասում էր Պրեմիեր լիգա հասնելու համար: Բայց նրանք դա արեցին մեկ տարի անց, և դա հաստատում է, թե որքան կայուն են նրանք, և որքան դժվար է առաջնության հաղթելը և Պրեմիեր լիգա հասնելը»,- ասել է Գվարդիոլան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս