«Սա իմ կարիերայի վատագույն մրցաշրջանն էր»․ Ազար
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարն ամփոփել է իր ելույթները մադրիդյան ակումբի կազմում:
«Բոլորս միասին այս տարի նվաճեցինք տիտղոսը, բայց անհատական մակարդակում, հավանաբար, ես ունեցա իմ կարիերայի ամենավատ մրցաշրջանը։
Մրցաշրջանը մի փոքր տարօրինակ էր՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ տեղի է ունեցել:
Ընդհանուր առմամբ, մրցաշրջանը թիմի համար արդեն շատ լավն է, բայց ես կարծում եմ, որ այն կարող է էլ ավելի լավանալ, եթե հասնենք Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ»,- ասել է Ազարը:
Հիշեցնենք, որ բելգիացին այս մրցաշրջանում շատ է բաց թողել վնասվածքների պատճառով: Լա Լիգայում նա անցկացրել է 16 հանդիպում, դարձել է 1 գոլի հեղինակ և կատարել վեց գոլային փոխանցում: Չեմպիոնների լիգայի 5 խաղում նա 1 գոլային փոխանցում է արել:
Սիրարփի Աղաբաբյան