
ՀՀ ՄԻՊ-ը աշխարհի ֆրանկոֆոն երկրների օմբուդսմանների և հաշտարարների ասոցիացիայի լիարժեք անդամ է. Արման Թաթոյան

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեր ևս մեկ տեղեկատվական կարևոր ինքնուրույն հարթակ:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը աշխարհի ֆրանկոֆոն երկրների օմբուդսմանների և հաշտարարների ասոցիացիայի լիարժեք անդամ է (L’Association des Ombudsmans et des Médiateurs de la Francophonie (AOMF)): Կենտրոնակայանը գտնվում է Փարիզում։
Ասոցիացիան ոչ միայն մեր հաղորդագրություններն է տեղադրում է իրենց պաշտոնական կայքում, այլ նաև ֆրանսերենով տարածում է Թվիթերի և սոցիալական ցանցերի իրենց պաշտոնական էջերով, ինչպես նաև իրենց խողովակով տեղեկացնում են այդ մասին ՄԱԿ-ին ու այլ միջազգային կառույցների:
Շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին համագործակցության համար»:
#TavushStrong [In Armenian and French]Մեր ևս մեկ տեղեկատվական կարևոր ինքնուրույն հարթակ: Հայաստանի մարդու…
Gepostet von Arman Tatoyan am Sonntag, 19. Juli 2020