
Հրդեհ Եղեգ գյուղում.այրվում է 25 հա տարածք

Հուլիսի 19-ին, ժամը 16:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգ գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Այս ամսին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։29-ին։ Այրվում է մոտ 25 հա խոտածածկ տարածք։