Բաժիններ՝

«Կամ էս ամեն ինչը կսկսենք վաղը 9։15-ից իրականացնել, կամ դուք իշխանության կմնաք մաքսիմում մինչև նոյեմբեր». Արմեն Գրիգորյան

Կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«1. Մինչև «խաղաղասեր և կառուցողական» ազերի հարևանները փորձում են վերանորոքել 3 տանկ, որոնց խոցել են մեր ԱԹՍները (беспилотники), չմոռանանք՝ ում շնորհիվ մենք ունենք այսօր հարվածային ԱԹՍ-ներ՝ ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ։ Ով մոռանա, կրթության կամ առողջապահության նախարար ա։

2. Հերիք ա Ռուսաստանի ցրտերին ֆուռից անլվա ծիրան ուտեք. լուծ կկպնենք։ Գոնե լվացեք ու ռուս ընկերներին հյուրասիրեք ?

3. Հերիք ա տունը նստած անկախ ինքնիշխան Հայաստան պահանջեք։ Ի՞նչ ենք արել, որ անկախ լինենք։ Դժվար տարիներին ազգովի 1,5 մլն թռել ենք Հայրենիքից, թե էն, որ Հայրենիքում մնացածները սկզբից ավտորիտար կորուպցիոն սիստեմ էին կառուցում, որին հաջորտեց դեբիլների ապստամբությունը։ Միակ արժեքավոր բանը, որ ստեղծվել է «անկախության» տարիներին, բանակն է (լավագույնը տարածաշրջանում)։

4. Ուզու՞մ եք իրոք ինքնիշխան պետություն, վաղը առավոտ 9։15-ից թարգում ենք երկրի ներսում թուրք ու դավաճան ման գալ, թարգում ենք ափռ-ցփռ դուրս տալ, սկսում ենք ստեղծել ՀԶՈՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ Հայաստանում։ Ուրիշ ճանապարհ չկա։ Տուգանքներով ու հարկերի բարձրացումով տնտեսությունը չի հզորանում, տո այ…։ Կունենանք հզոր տնտեսություն` ամեն ինչ կունենանք՝ մշակույթից մինչև գիտություն։

5. Հայաստանի ներսում չկա դավաճան։ Կան կուսակցականներ, բժիշկներ, քրիստոնյաներ, հոմոսեքսուալիստներ, ռուսախոսներ, թոշակառուներ, դեբիլներ, գրանդակերներ, գյուղացիներ, ազգային փոքրամասնություններ։ Ինչ ասես կա, դավաճան չկա։ Ամբողջ խնդիրը էդ տարբեր մարդկանց միացնելն ա, ոչ թե պառակտելը, տո այ…։

Վախենամ ուշ ա, բայց ասեմ` կամ էս ամեն ինչը կսկսենք վաղը 9։15-ից իրականացնել, կամ դուք իշխանության կմնաք մաքսիմում մինչև նոյեմբեր։ Ընդ որում, ոչ մի «հեղափոխություն», փողոց փակել, ասֆալտին պարկել, զայլա չկա։ Դուք ինքներդ եք խնդրելու, որ լավով գնաք։

P.S. Որ 2 շաբաթ առաջ ասում էինք՝ մենք արդեն էպիդեմիկ պլատոյի վրա ենք և շուտով կսկսի նվազել։ Տեսաք, որ նվազում ա արդեն, տգետների նախարարություն։ Ու դիմակ կրելը тут ни при чем ????»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս