
«Ոնց է լինում, որ Մարգարիտա Սիմոնյանի գրառման պատճառով Տեր-Պետրոսյանի կողմնակիցները նրան Հայաստանում Պերսոնա Նոն Գրատա հայտարարելու համար ստորագրություն են հավաքում». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ով ինձ կբացատրի, անկեղծ չեմ հասկանում, ոնց է լինում, որ ռուս-վրացական պատերազմի ժամանակ Տեր-Պետրոսյանը հրապարակայնորեն պաշտպանում է Ռուսաստանին ու մեղադրում Վրաստանին, իսկ Մարգարիտա Սիմոնյանի գրառման պատճառով Տեր-Պետրոսյանի կողմնակիցները նրան Հայաստանում Պերսոնա Նոն Գրատա հայտարարելու համար ստորագրություն են հավաքում։
Հարցն անկեղծ է, առանց նրանց քայլը դատապարտելու հավակնության, առանց սարկազմի։
Ինձ պրոցեսներում միշտ տրամաբանությունն է հետաքրքրում, անձերը, նրանց հատկությունները, լավ կամ վատ լինելը ինձ համար երկրորդական են։
Կամ տրամաբանություն չկա, կամ լրիվ այլ՝ կոնկրետ պահից ելնելով՝ դիսկրետ տրամաբանություն կա այս ամենի մեջ»: