«Եթե «Բարսելոնան» նոկաուտի ենթարկվի, ես կցանկանայի, որ Նեյմարը բարձրացներ գավաթը»․ Ռիվալդո
«Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին խաղացող Ռիվալդոն կարծում է, որ ՊՍԺ-ն լավ հնարավորություն ունի հաղթելու Չեմպիոնների լիգայում:
«ՊՍԺ-ն ընկերական հանդիպումներով արդեն պատրաստվում է Չեմպիոնների լիգայի խաղարկությանը: Թվում է, թե նրանք լավ զամբյուղ ունեն եզրափակիչ ճանապարհին. քառորդ եզրափակչում «Ատալանտան» և, հնարավոր է, նաև «Ատլետիկոն»՝ կիսաեզրափակչում:
Կարծում եմ, որ նրանք բոլոր շանսերն ունեն վերջապես հաղթելու: Ես շատ ուրախ կլինեմ Նեյմարի համար:
Իհարկե, ինձ համար լավագույն սցենարը եզրափակչում ՊՍԺ-ի նկատմամբ «Բարսելոնայի» հաղթանակն է: Բայց եթե «Բարսելոնան» նոկաուտի ենթարկվի, ես կցանկանայի, որ Նեյմարը բարձրացներ գավաթը: Նա հիանալի խաղացող է և դա հիանալի նվաճում կլիներ»,- գրել է Ռիվալդոն։
Սիրարփի Աղաբաբյան