«Փաշինյանի քավոր Ղալումյանների ընտանիքին մոտ կանգնած ոստիկանապետը երևի շատ են սրտնեղել իմ տեղադրած տեսանյութից. Դավիթ Խաժակյանն իր քրեական գործի մասին». «Փաստինֆո»

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի վերաբերյալ ոստիկանությունում նախապատրաստվող նյութերից մեկով, ըստ ամենայնի, քրեական գործ կհարուցվի, այն ուղարկվել է քննչական մարմիններին։

«Գործերից մեկն արդեն հասել է քննչական մարմիններին և այն հիմնավորումները, որոնք կան, դեռևս մեզ ներկայացված էլ չեն, բայց ինքը բնույթով բավականին ծիծաղելի գործ է, որովհետև վերաբերում է վարորդի աշխատանքին։ Մեղադրանքը կայանում է նրանում, որ վարորդը քիչ է աշխատել»- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել Դավիթ Խաժակյանը և հավելել, որ այս գործում նաև իրեն են փորձում ներգրավել։

«Գործի հոդվածն էլ կարծես թե առնչվում է մի խումբ մարդկանց կողմից խարդախության ճանապարհով կյանքին վնաս պատճառելը և դրանով զբաղվում էր ոչ ավել, ոչ պակաս՝ Ոստիկանության 6-րդ վարչությունը»,- նշել է Դ.Խաժակյանը։

Նրա խոսքով՝ քննչական մարմիններն իրենց անկախությամբ ոստիկանությունից շատ չեն տարբերվում և վստահ է, որ ընթացք են տալու։

«Ես անհամբեր սպասում եմ, որ այդ գործը հասնի դատարան և ականատես լինենք ողջ իրավապահ համակարգի քաղաքական պատվերներ կատարելու թշվառությունը։ Երբ իրավաբանների հետ քննարկում եմ այս գործի մանրամասները, բոլորն ապշած նայում են դեմքիս, թե ո՞նց կարող է նման բան լինել»։

Հարցին՝ ինչո՞վ կարող է պայմանավորված լինել այսօրինակ անտրամաբանական գործընթացը, Դավիթ Խաժակյանը պատասխանեց. «Ես ենթադրություններ ունեմ, որ Փաշինյանի քավոր Ղալումյանների ընտանիքին մոտ կանգնած մեր ոստիկանապետը երևի շատ է սրտնեղել իմ տեղադրած այն տեսանյութից, որտեղ ես պատմում էի «Ռաշեն Վոյաժ» ՍՊԸ-ի, (որի սեփականատերը Վահագն Ղալումյանն է), թույլ տված խոշոր չափերի հասնող չարաշահումների մասին, որոնք նաև պետական փաստաթղթով հաստատված են։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս