Իսպանիայում ձերբակալել են հազացող զբոսաշրջիկի
Իսպանական Մալյորկա քաղաքում ձերբակալվել է Մեծ Բրիտանիայից զբոսաշրջիկ: Նրան ձերբակալել են հազալու և բոլորին կորոնավիրուսով վարակելու սպառնալիքների պատճառով, գրում է Daily Mail-ը:
Դեպքը տեղի է ունեցել Սանտա Կատալինա հանգստավայրի ռեստորաններից մեկում: Մի տղամարդ շրջել է առանց պաշտպանիչ դիմակի, հազացել է և հայտարարել է, որ բոլորին վարակելու է կորոնավիրուսով: Ռեստորանի այցելուները զանգահարել են ոստիկանություն:
43-ամյա զբոսաշրջիկը փորձել է փախչել իրավապահներից, բայց ձերբակալվել է: Ձերբակալման ընթացքում նա դիմադրել է և ագրեսիվ պահվածք դրսևորել: Նրան տեղափոխել են ոստիկանական բաժանմունք և բռնի կերպով կատարել են կորոնավիրուսային թեստ: Թեստը բացասական արդյունք է ցույց տվել: Բրիտանացին ազատ է արձակվել:
Ոստիկանությունից հայտնել են, որ բրիտանացին հարբած է եղել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը