Արմեն Աշոտյանը Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարարին ժամանակին՝ «Ադրբեջան․ մանկություն ատելության մեջ» անգլալեզու հետազոտություն է փոխանցել. Aravot.am
Aravot.am-ը գրում է. Ինչպես հայտնի է, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ազատվել է կրթության նախարարի պաշտոնից և նշանակվել է արտաքին գործերի նախարար։
Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը 2017 թվականին, Բաքվում՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի ընթացքում հանդիպել է Ջեյհուն Բայրամովին։
Արմեն Աշոտյանը Aravot.am-ի հետ զրույցում ներկայացրել է այդ հանդիպումը․ «Նա էր մասնակցում Ադրբեջանում տեղի ունեցող Եվրանեսթի շրջանակներում Արևելյան գործընկերության շրջանակներում այն կոնֆերանսին, որին մասնակցում էի նաև ես՝ որպես Հայաստանի պատվիրակության ղեկավար։ Ես հիշեցի իր դեմքը, երբ տեսա որպես նոր ԱԳՆ, փորփրեցի, գուգլեցի ու հասկացա, որ սա այն մարդն է, որ ժամանակին որպես կրթության և գիտության փոխնախարար հերթական ճոռոմաբանությունն էր արտաբերում կոնֆերանսի ժամանակ։ Եվ ես նախապես ինձ հետ տարել էի մեր ադրբեջանագետների՝ Անժելա Էլիբեգովայի և Արմինե Ադիբեկյանի հեղինակած «Ադրբեջան․ մանկություն ատելության մեջ» անգլալեզու հետազոտությունը, որը վերաբերվում էր ադրբեջանական կրթական ծրագրերում հակահայկական քարոզչությանը։ Եվ առիթից օգտվելով բոլորի՝ միջազգային գործընկերների, եվրապատգամավորների, մամուլի միջոցների ներկայությամբ իմ ելույթից հետո, որտեղ խոսեցի Ադրբեջանում հայատյացությունը պետական կրոն հռչակելու և հայատյաց քաղաքականության մասին, որպես ապացույց նաև հենց տեղում փոխանցեցի այդ աշխատությունը իրեն՝ որպես իմ խոսքերի ապացույց»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: