ՌԴ ԱԳՆ-ն և ՊՆ-ն աշխատում են ադրբեջանական և հայկական կողմերի հետ՝ իրավիճակի հետագա սրումը կանխելու նպատակով. Զախարովա
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հուլիսի 16-ին կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման ֆոնին ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպմանը:
«Կարող եմ ասել, որ հուլիսի 13-ին ՌԴ-ի և Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցների ժամանակ, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությամբ կողմերին կոչ է արվել դադարեցնել հակամարտությունը և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումները իրավիճակի հետագա սրումը կանխելու և բանակցությունները հնարավորինս շուտ վերականգնելու համար»,- ասել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է, որ հնարավոր հանդիպումների մասին նախապես կհայտարարվի:
«Կարող եմ ասել, որ ՌԴ ԱԳ նախարարությունը, պաշտպանության նախարարությունն աշխատում են ադրբեջանական և հայկական կողմերի հետ՝ իրավիճակի հետագա սրումը կանխելու և այն կարգավորելու նպատակով»,- ընդգծել է Զախարովան: