«Ատոմակայանի հետ կապված հայտարություններն էժանագին շանտաժ են՝ դատակ վայրահաչոց». Ադրբեջանագետը՝ Ադրբեջանի հայտարարության մասին

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը Հայաստանին սպառնում է միջազգային միջուկային հանցագործությամբ՝ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծության ձևով: Այդ հայտարարությունն արել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին:

«Հայկական կողմը չպետք է մոռանա, որ առավել ժամանակակից հրթիռային համակարգերը, որոնք գտնվում են ադրբեջանական բանակի զինանոցում, կարող են մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը կհանգեցնի մեծ աղետի Հայաստանի համար»,- ասել է Դարգյախլին հուլիսի 16-ին կայացած ասուլիսում՝ արձագանքելով ադրբեջանցի լրագրողի հնչեցրած հարցին։

168.am-ի հետ զրույցում ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը նշեց, որ վաղուց Ադրբեջանն իրեն դրսևորում է՝ որպես ահաբեկչական կազմակերպություն։
«Կոնկրետ Մեծամորի ատոմակայանի հետ կապված հայտարություններն էժանագին շանտաժ են և դատարկ վայրահաչոց։ Եթե նման բան լինի՝ Ադրբեջանը փաստորեն ինքն իրեն է պայթեցնելու, կործանելու է տարածաշրջանը՝ թունավորելով բոլոր ջրային ռեսուրսները։ Տարածաշրջանն այդ առումով շատ փոքր է, հետևաբար՝ կտուժի Թուրքիան, Իրանը, Ռուսաստանի հարավը։ Այնպես որ, այդ ամենը դատարկախոսություն է, թող չմոռանան, որ ոչ թե անհրաժեշտության դեպքում, այլ անպայմանորեն՝ լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում, հայկական կողմը Ադրբեջանի բոլոր ռազմավարական օբյեկտները կոչնչացնի»,- նշեց Գրիգորի Այվազյանը։

Ըստ նրա՝ այս ռազմական գործողությունները, որի ժամանակ Ադրբեջանը խայտառակ պարտություն է տանում, խայտառակվելով ամբողջ աշխարհում, հենց այնպես չէր, քանի որ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունները հենց այնպես չի հրահրել։

«Նրանք այս քայլին են գնացել, որպեսզի Հայաստանին ներքաշեն ռազմական գործողությունների մեջ, հետո ներկայացնեն, որ Հայաստանն ու Ադրբեջանն ունեն տարածքային խնդիրներ, ինչը, իհարկե, չի ստացվելու»,- շեշտեց անդրբեջանագետը։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ից Ադրբեջանը ռազմական գործողություններ է հրահրել հայ-ադրբեջանական սահմանում, որի ժամանակ հրետակոծել է նաև հայկական գյուղերը՝ կրակ արձակելով խաղաղ բնակչության ուղղությամբ։

 

Տեսանյութեր

Լրահոս