Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել Անջեյ Կասպրշիկի հետ. ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր

«Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ։

Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։

Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ սահմանների նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները բոլոր առկա ուժերով և միջոցներով տապալվում են»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի…

Gepostet von Shushan Stepanyan am Mittwoch, 15. Juli 2020

Տեսանյութեր

Լրահոս