«Կարևոր եմ համարում արտակարգ դրության ռեժիմի առնվազն մեկ անգամ էլ երկարաձգումը». Արսեն Թորոսյան

«Շաբաթ օրն ունեցել ենք 577 նոր դեպք, իսկ կիրակի՝ 182 դեպք։ Ընդհանուր առմամբ դեպքերի քանակը դարձել է 32.151։ Կիրակի օրվա դեպքերի թիվը ցածր է, և սա հիմնականում պայմանավորված է քիչ թվով թեստավորման հետ, ինչն էլ իր հերթին պայմանավորված է ոչ աշխատանքային օրվա հետ»,- այս մասին կառավարության արտահերթ նիստի ժամանակ նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հանրապետությունում գրանցված կորոնավիրուսի նոր դեպքերին։
Նախարարի խոսքով՝ ծայրահեղ ծանր և ծանր պացիենտների թիվը շարունակում է  բարձր մնալ՝ 650 հոգի, 43-ին միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք։

«Ի տարբերություն վերակենդանացման բաժանմունքների, որոնք գրեթե ամբողջությամբ լիքն են, սովորական մահճակալները և թթվածնով ապահովված մահճակալները հարաբերականորեն ավելի քիչ լարված են։ Այս առումով ունենք փոքր դրական դինամիկա։ Այն հիմնական ցուցանիշը, որից մենք միշտ փորձում ենք խուսափել, դա տանը սպասող քաղաքացիների թիվն է։ Պրակտիկորեն չունենք որևէ քաղաքացի, որը տանը սպասում է հոսպիտալիզացիայի։ Ունենք մեկ քաղաքացի, որը սպասում է տեղափոխման ոչ կորոնավիրուսային հիվանդանոցից դեպի կորոնավիրուսային հիվանդանոց։ Պետք է շարունակենք միջոցերը, կարևոր եմ համարում արտակարգ ռեժիմի առնվազ մեկ ամսով երկարաձգելը»,- հավելեց Արսեն Թորոսյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս