Հակառակորդն ունի բավականին զգալի կորուստներ. Դավիթ Տոնոյան

Այսօր կայացած կառավարության նիստի մեկնարկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ներկայացնելով երեկ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մանրամասները, ասաց, որ երեկ 12:30-ի սահմաններում մեր դիրքին  է մոտեցել ՈՒԱԶ մակնիշի ավտեմեքենա, ու անհասկանալի պատճառներով զինվորները դուրս են եկել մեքենայից ու շարժվել դեպի մեր դիրքը:

«Շատ կարևոր է, որ բոլորն իմանան, դիրքը գտնվում է ՀՀ տարածքում, անմիջապես գտնվում է ՀՀ սահմանի վրա»,- ասաց Դ. Տոնոյանը՝ նշելով, որ վերադասին զեկուցելուց հետո մեր զինվորները հրահանգ են ստացել ադրբեջանցի զինծառայողներին կոչ անել լքել տարածքը, որն էլ իրականացվել է։ Ադրբեջանցի զինծառայողները թողնելով ավտոմեքենան՝ վերադառնում են իրենց դիրքերը։

«Հետո սկսվում է  88 մմ-ոց ականանետերով հրետակոծություն՝ դեպի նույն դիրքը, ինչպես նաև մարտական խմբերի շարժ դեպի այդ դիրքը, որը  կասեցվել է հրետակոծությամբ և համապատասխան գործողություններով: Հակառակորդը, կրելով կորուստներ, նահանջել է»,- նշեց պաշտպանության նախարարը:

Տոնոյանի խոսքով՝ մինչ այժմ նույն սցենարով տարբեր տրամաչափի հրետակոծությամբ  15-20 րոպե դադարով հրետակոծությունը պարբերաբար վերսկսվել է, դադար եղել է գիշերը 3:30-5:30:

«Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են, դիպուկահար կրակով լռեցվում են, որի արդյունքում հակառակորդն ունի բավականին զգալի կորուստներ: Մեր զինված ուժերը և համապատասխան կորպուսը շարունակում է սահմանի պահպանությունը: Օպերատիվ իրավիճակը ամբողջովին վերահսկվում է և կառավարելի է»,- խոսքը եզրափակեց Դավիթ Տոնոյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031