Բաժիններ՝

Շնչառական հիվանդություններ ունեցողները հանրային բաց վայրերում կարող են դիմակ չկրել. ոստիկանություն

Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է խստագույնս պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները։ Այդ կանոններից է հանրային վայրերում, այդ թվում՝ կանգառներում, դիմակ դնելը։ Դիմակը պետք է դնել այնպես, որ ծածկի և՛ քիթը, և՛ բերանը։ Պարետի նոր որոշմամբ՝ շնչառական հիվանդություններ ունեցողները հանրային բաց վայրերում կարող են դիմակ չդնել։

Այդ անձինք, դիմակ չդնելու դեպքում, եթե ոստիկանության ծառայողին ներկայացնեն հիվանդության վերաբերյալ բժշկական փաստաթուղթ, ապա նրանց նկատմամբ արձանագրություն չի կազմվի։ Չներկայացնելու դեպքում արձանագրություն կկազմվի։ Եթե վարչական վարույթի ընթացքում ներկայացվի հիվանդության վերաբերյալ բժշկական փաստաթուղթ, ապա վարույթը կկարճվի։

Հիշեցնում ենք, որ խոսքը վերաբերում է միայն հանրային բաց վայրերում դիմակ չդնելուն։ Ի դեպ, արտակարգ դրության հայտարարումից մինչ օրս հանրային բաց վայրերում դիմակ չդնելու փաստերով կազմվել է 45682 արձանագրություն։ Կոչ ենք անում խստագույնս պահպանել հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները. դա բխում է մեր շահերից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031