«Քիչ է մնում՝ ես էլ դիմեմ ԿԸՀ, որ ԼՀԿ-ն ընդդիմություն չէ և պահանջեմ ՀՀԿ-ին վերադարձնել ընդդիմության գողացած մանդատները»․ Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ ԼՀԿ-ն դիմում է ԿԸՀ՝ ընդդիմության քվոտան ԱԺ-ում պահելու հիմնավորմամբ իրենց կողմից 350 ձայնով ԱԺ բերած, հետո իրենց լքած և հիմա Նիկոլ Փաշինյանի գովքով զբաղված պատգամավորի մանդատը վերադարձնելու հայտով, քիչ է մնում՝ ես էլ դիմեմ ԿԸՀ, շատ հիմնավոր և փաստարկված ապացուցեմ, որ ԼՀԿ-ն ընդդիմություն չէ և պահանջեմ ՀՀԿ-ին վերադարձնել ընդդիմության գողացած մանդատները
Այնպիսի միամիտ հայացքով են ասում, որ Արման Բաբաջանյանն ընդդիմություն չէ, կարծես իրենք են ընդդիմություն»:
Երբ ԼՀԿ-ն դիմում է ԿԸՀ ընդդիմության քվոտան ԱԺ-ում պահելու հիմնավորմամբ իրենց կողմից 350 ձայնով ԱԺ բերած, հետո իրենց լքած…
Gepostet von Armen Ashotyan am Mittwoch, 8. Juli 2020