«Ռեալը» մտադիր է անվճար ձեռք բերել Կիլիան Մբապեին
Մադրիդի «Ռեալը» մտադիր է անվճար ձեռք բերել ֆուտբոլի աշխարհի չեմպիոն ֆրանսիացի Կիլիան Մբապեի տրանսֆերը: Այս մասին գրում է El Chiringuito-ն: Մբապեն ցանկություն ունի «արքայական ակումբ» տեղափոխվել 2022 թվականին, երբ իր պայմանագիրը ՊՍԺ-ի հետ կավարտվի: Դրա հետ մեկտեղ «Ռեալը» Մբապեին բոնուսային 100 միլիոն եվրո կվճարի:
Ավելի վաղ լուրեր կային, որ ֆրանսիական ՊՍԺ ֆուտբոլային ակումբի հարձակվող Կիլիան Մբապեն չի ցանկանում ամռանը միանալ «Ռեալին»: 21-ամյա Մբապեն նման որոշում է կայացրել՝ կապված կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում առաջացած ֆինանսական վիճակի պատճառով: Մբապեն ՊՍԺ-ում կմնա ևս մեկ մրցաշրջան: