Բաժիններ՝

Երիտասարդին դանակահարել էր մորաքրոջ ամուսինը

Հուլիսի 5-ին Արթիկ քաղաքի Թումանյան փողոցից «Գյումրի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 21-ամյա դանակահարված մի երիտասարդ։ Վնասվածքը կրծքավանդակի ձախ հատվածում էր։ Նախքան հիվանդանոցային ահազանգը` Արթիկի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել կատարվածի մասին։

Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր ու թարմ հետքերով բացահայտեց դանակահարությունը։ Քննությանը հայտնի տվյալներով՝ տան բակում կենցաղային հարցերի շուրջ վեճ էր տեղի ունեցել։ Այդ ընթացքում էլ երիտասարդը դանակահարվել էր։ Արթիկի ոստիկանները պարզեցին կասկածվողի ինքնությունը. տուժած երիտասարդի մորաքրոջ ամուսինն էր։ Արթիկի բնակիչ, 49-ամյա տղամարդը հենց դեպքի օրը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։

Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև դանակ, որը, նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031