Բաժիններ՝

Գիտնականները նշել են հանրահայտ մթերք, որը պայքարում է քաղցկեղի դեմ

Նշվել է հանրահայտ մթերք, որը պաշտպանում է քաղցկեղից և բարելավում է հիշողությունը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Գինզբուրգին:

Սամարայի դիետոլոգիայի և դիետոթերապիայի հետազոտական ​​ինստիտուտի մասնագետը պնդում է, որ սովորական ոլոռն ունի օգտակար հատկությունների հսկայական շարք: Գիտնականի խոսքով՝ մթերքը կարևոր է մաշկի երիտասարդացման, ոսկորների և հոդերի ամրացման համար:

Ոլոռը կարող է օգտագործվել քաղցկեղի կանխարգելման համար, իսկ նիկոտինաթթվի առկայությունը պաշտպանում է արյան անոթների պատերը և կարևոր է տարիքային հիվանդությունների կանխարգելման համար:

Վիտամին B1-ը դրական ազդեցություն է ունենում կենտրոնական նյարդային համակարգի և ուղեղի վրա: Ցածր կալորիականությամբ մթերքն օգնում է նաև նիհարել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031