Մարդկանց մոտ գտել են հինգ մուտացիաներ, որոնք մեծացնում են COVID-19-ից մահվան հավանականությունը
Կորոնավիրուսային վարակի զոհերի եւ վարակումից հետո մի քանի հազար ողջ մնացածների համագեների վերլուծությունը ցույց է տվել, թե ինչ մուտացիաներ են մեծացնում COVID-19-ից մահվան հավանականությունը: Դրանք այդ վտանգը մեծացնում են 5-ից մինչեւ 13 անգամ: Իրենց աշխատանքի նախնական արդյունքները գիտնականները հրապարակել են medRxiv էլեկտրոնային գիտական գրադարանում:
«Մենք հայտնաբերեցինք հինգ փոփոխակումներ չորս գեներում, որոնք «ղեկավարում են» COVID-19-ից մահվան հավանականությունը, ինչպես նաեւ գնահատեցինք դրանց տարածվածությունը բրիտանական պոպուլյացիայում: Թեեւ գեների այդ տարբերակները բավականաչավ հազվադեպ են հանդիպում, դրանք բոլորը կապված են օրգանիզմ SARS-CoV-2 վիրուսի ներթափանցմանն իմունային եւ սթրեսային հակազդեցության կառավարման ունակության կորստի հետ»,- գրում են գիտնականները:
Վերջին կես տարում գիտնականներն առանձնացրել են մի քանի գործոններ, որոնք կապված են նոր տիպի կորոնավիրուսով վարակման եւ COVID-19-ից մահվան մեծ ռիսկի հետ: Մասնավորապես, այն շատ ծանր են տանում տարեց մարդիկ, սրտի եւ անոթների հիվանդություններով, շաքարախտով, ավելորդ քաշով պացիենտերը, ինչպես նաեւ երկրորդ խմբի արյուն եւ APOE գենում մուտացիա ունեցողները, որը կապված է Ալցհայմերի հիվադնության հետ:
Այն տվյալների շնորհիվ, որոնք Մեծ Բրիտանիայի բժշկական ծառայությունները հավաքել են UK BioBank ծրագրի շրջանիակներում, գիտնականները՝ Մեծ Բրիտանիայի Բժշկագիտական հետազոտությունների խորհրդին կից Մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայից Ջուլիան Գաուի ղեկավարությամբ հայտնաբերել են ռիսկի եւս չորս նման գործոններ, որոնք կապված են պացիենտների գեների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: