Բաժիններ՝

Արամ Բարեղամյանը ֆուտբոլիստի կարիերան ավարտելու որոշում է կայացրել

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելու որոշում է կայացրել «Ուրարտուի» երկարամյա ավագ Արամ Բարեղամյանը։

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 32-ամյա մարզիկը «Ուրարտուի» մարզաշապիկով ամենից շատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է։ 2005 թվականին նշելով նորամուտը՝ Բարեղամյանը «Բանանցի», այնուհետև «Ուրարտուի» կազմում ընդհանուրը 211 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 12 գոլի հեղինակ։

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելը չի նշանակում, որ ավարտվում է Բարեղամյանի կապը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի հետ։ Արամը ծավալելու է մարզչական գործունեություն և արդեն ընդգրկվել է Ալեքսանդր Գրիգորյանի մարզչական շտաբում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս