
Ցանցում հայտնվել է լուսանկար Անդրեյ Մակարևիչի գաղտնի հարսանիքից

Ռուս երաժիշտ, հեռուստահաղորդավար, «Машина времени» ռոք խմբի հիմնադիր և առաջատար Անդրեյ Մակարևիչը ամուսնացել է 2019-ի դեկտեմբերին: Մակարևիչին հաջողվել էր թաքցնել իր հարսանիքի մանրամասները մամուլից: Այնուամենայնիվ, վերջերս հարսանեկան արարողությունից մի լուսանկար հրապարակվեց НеМалахов Տելեգրամ ալիքում:
Լուսանկարում 66-ամյա երաժիշտն է կնոջ՝ 36-ամյա իսրայելցի Էյնաթ Քլայնի հետ:
«Էյնաթը իսկապես ցանկանում էր, որպեսզի գեղեցիկ և հրեական լիներ: Նա զարմանալիորեն կազմակերպեց ամեն ինչ, ես չեմ մասնակցել»,- մանրամասնել է Մակարևիչը:
Նա հավելել է, որ հրավիրվել են միայն ամենամոտ ընկերները՝ ընդամենը 40 հոգի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը