
Մարադոնան կարող է գլխավորել Իսպանիայի հավաքականը

Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան կարող է գլխավորել Իսպանիայի հավաքականը: Այս մասին գրում է Marca-ն: Մարադոնան կարող է գլխավորել «կարմիր ֆուրիան», եթե Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ դառնա Անտոնիո Տորեսը: Վերջինս արդեն իսկ հայտարարել է, որ բանակցել է Մարադոնայի հետ: Արգենտինացու խնդիրը լինելու է հավաքականը հասցնել 2022 թվականի աշխարհի առաջնությանը:
Մարադոնան Մունդիալ-1986ի չեմպիոն է և համարվում է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Ամբողջ կարիերայի ընթացքում մասնակցել է 687 խաղի և խփել է 363 գնդակ: 2008-10 թվականներին Մարադոնան գլխավորել է Արգենտինայի ֆուտբոլի հավաքականը, այժմ մարզում է մեքսիկական «Դորադո» ակումբը: