Բաժիններ՝

Ոստիկանները գիշերային ծառայության ընթացքում համարանիշերի և հայելիների գողություններ են բացահայտել

Հունիսի լույս 24-ի գիշերը ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Արաբկիրի բաժինների ծառայողները Արաբկիր վարչական շրջանում հայտնաբերել և, գողության կասկածանքով, մեքենայով հանդերձ, Արաբկիրի բաժին բերման են ենթարկել Երևանի, Գավառի և Մասիսի չորս բնակիչների։

Բաժնում պարզվեց, որ նրանց մեքենայի համարանիշերը փոխված են։ «Լադայի» զննությամբ հայտնաբերվեցին գողացված համարանիշեր ու «Մերսեդեսի» կողային հայելիներ։ Հետագայում պարզվեց, որ բռնվելուց կես ժամ առաջ երիտասարդները հայելիները գողացել են Գայի պողոտայում կայանված մի «Մերսեդեսից»։ Ոստիկանությունում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930