Բաժիններ՝

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը շարունակում է աջակցության ծրագրեր իրականացնել սոցիալական, առողջապահական և կրթական ոլորտներում

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին համավարակի ընթացքում իրականացրել և շարունակում է իրականացնել աջակցության տարբեր ծրագրեր: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ համավարակի առաջին իսկ օրերից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ձեռնամուխ եղավ տարբեր աջակցության ծրագրերի իրականացման սոցիալական, առողջապահական և կրթական ոլորտներում:

«Կարող եմ հստակ նշել, որ մարտի 13-ից մինչև մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Սուրբ Էջմիածնի միջոցներով, սփյուռքյան թեմերից և անհատ բարերարներից ստացված նվիրաբերությունների շնորհիվ Մայր Աթոռի իրականացրած ծրագրերի արժեքը կազմել է 288.000.000 (երկու հարյուր ութսունութ միլիոն) ՀՀ դրամ գումար։ Այս և ստացվող նվիրատվությունների մասին եղել են նաև պաշտոնական հաղորդագրություններ ու հարցազրույցներ»,- ասաց քահանան՝ ընդգծելով՝ այսօր ծրագրերը շարունակում են իրականացվել։

Նա հավելեց, որ գործող սահմանափակումների պայմաններում եկեղեցականները շարունակում են իրենց հոգևոր սպասավորությունը մեր ժողովրդին՝ առաքելության իրականացման մեջ անհրաժեշտ ցուցումներ ստանալով Վեհափառ Հայրապետից և թեմակալ առաջնորդներից, ինչպես նաև խստորեն հետևելով սահմանված հակահամաճարակային ցուցումներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս