ԱՄՆ-ում վաճառվում է եզակի եռանիվ մեքենա
ԱՄՆ Այովա նահանգում վաճառվում է հազվագյուտ Messerschmitt KR200 ավտոմեքենա: Ավտոմեքենան թողարկվել է 1960 թվականին: Եզակի ավտոմեքենան վաճառվում է 17,5 հազար դոլարով, գրում է Barnfinds-ը:
Messerschmitt KR200-ը գերմանացի ավիաինժեներ Ֆրից Ֆենդոմի աշխատանքն է:
Ներսում կա երկու նստատեղ՝ վարորդի և ուղևորի համար, որոնք տեղակայված են մեկը մյուսի հետևից: Ղեկը նման է ինքնաթիռի ղեկին:
Messerschmitt KR200-ը արտադրվել է 1955-1964 թվականներին: Այն ունի վերանորոգման կարիք:
Պատրաստեց Անի Գաբուզյանը