Ձմերուկի ժելե՝ ամառային շոգ օրերի համար
Բաղադրիչներ
1. Ձմերուկ – 600 գ
2. Շաքարավազ – 1 բաժակ
3. Ժելատին – 25 գ
Պատրաստման եղանակը
1. Ձմերուկը մանրացնել, բլենդերով հարել:
2. Առանձնացնել փոքր քանակությամբ ձմերուկի զանգված և դրան ավելացնել ժելատին, թողնել 15 րոպե:
3. Մնացած զանգվածին ավելացնել շաքարավազ, խառնել և եփել մոտ 10 րոպե:
4. Տաք զանգվածին ավելացնել ժելատինով ձմերուկը, խառնել:
5. Լցնել բանկաների մեջ, սառեցնել, այնուհետև պահել սառնարանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը