«Ինտերը» «Բարսելոնայից» պահանջում է 90 միլիոն եվրո
«Բարսելոնան» շարունակում է բանակցությունները «Ինտերի» հետ հարձակվող Լաուտարո Մարտինեսի տեղափոխության վերաբերյալ:
Քանի որ կատալոնացիները չեն ցանկանում արգենտինացու համար վճարել 111 միլիոն եվրո փոխհատուցում, միլանյան ակումբը 90 միլիոն եվրո է պահանջել Լաուտարոյի համար, ինչպես նաև կիսապաշտպան Արտուրո Վիդալին և հարձակվող Անտուան Գրիզմանին՝ մեկ տարի վարձակալության ժամկետով,հայտնում է Diario Sport-ը՝ հղում անելով Sport Mediaset իտալական հրատարակությանը:
Ըստ աղբյուրի՝ «Բարսելոնան» նման պայմաններն անընդունելի է համարում:
Նշվում է, որ Լաուտարո 111 միլիոն գումարի գնման տարբերակը գործում է միայն մինչև հունիսի կեսը:
Սիրարփի Աղաբաբյան